Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 11-ի N 15-Ա որոշումը և հաշվի առնելով Գագիկ Վարդանի Սահակյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Գագիկ Վարդանի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք համայնք Ձորաղբյուր 2-րդ զանգված 13-րդ թաղամաս թիվ 7 հասցեի՝ 07-042-0165-0007 կադաստրային համարի 500,0 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 31032017-07-0021), հողակտորը վերահասցեավորել և վերահասցեավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 165-րդ թաղամաս, թիվ 7:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Գագիկ Վարդանի Սահակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: