Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 167-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ+

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի նոյեմբերի 25-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոցի թիվ 18/1 հասցեի 28,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասին կից՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոցի թիվ 18 հասցեի 922,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ընդհանուր բաժնային սեփականատեր Ռաֆայել Ռուդիկի Մարությանի, Աբգար Սարգսի Առաքելյանի և Լուսինե Գրիշայի Գրիգորյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27062022-07-0157 վկայական, տրված՝ 2022 թվականի հունիսի 27-ին) լիազոր անձ Արմեն Սամվելի Սամվելյանի խնդրանքը, ինչպես նաև Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոցի թիվ 16 հասցեի 1000,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Արմեն Էդվինի Գրիգորյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12102020-07-0039 վկայական, տրված՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին) համաձայնությունն այն մասին, որ իր հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող 46-րդ փողոց թիվ 18/1 հասցեի 28,6 քառ.մետր մակերեսով հողամասն օտարվի այն փաստացի տիրապետող և օգտագործող Ռաֆայել Ռուդիկի Մարությանին, Աբգար Սարգսի Առաքելյանին և Լուսինե Գրիշայի Գրիգորյանին, համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոցի թիվ 18/1 հասցեի 28,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոցի թիվ 18/1 հասցեի 28,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացիներ Ռաֆայել Ռուդիկի Մարությանին, Աբգար Սարգսի Առաքելյանին և Լուսինե Գրիշայի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոցի թիվ 18 հասցեի 922,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, իրենց կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոցի թիվ 18/1 հասցեի 28,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 300 695 (երեք հարյուր հազար վեց հարյուր իննսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Ռաֆայել Ռուդիկի Մարությանին, Աբգար Սարգսի Առաքելյանին և Լուսինե Գրիշայի Գրիգորյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner