Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 8-րդ կետերի պահանջներով, որոշում եմ.
1.Թույլատրել «Միլ Գազ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, տնօրեն՝ Գնել Մելիքյան, 2025 թվականին զբաղվելու հեղուկ վառելիքի, սեղմված բնական և հեղուկացված նավթային գազերի վաճառքով Ջրվեժ համայնքի Զովք գյուղի Գլխավոր խճուղի թիվ 25 հասցեում, ինչպես նաև թույլատրել նշված հասցեում ժամը 24:00-ից հետո զբաղվելու առևտրի կազմակերպմամբ:
2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունները հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում տնտեսվարող սուբյեկտին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։