Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2025 թվականի փետրվարի 20-ի թիվ 01/08/01401-2025 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող գույքերը՝ Ջրվեժ բնակավայրում գտնվող ոռոգման ջրագիծը (գույքային համարը՝ 00105) և տնամերձ հողամասերի ոռոգման համակարգը (գույքային համարը՝ 00421) անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության հետ կնքել գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագիր: |