|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 մայիսի 2025 թվականի N 689-Ա |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի N 40-Ն որոշումը, որոշում եմ. 1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող հուշարձանի, հարակից պուրակի վերանորոգման և նոր հուշարձանի կառուցման նախագծի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ: 2․ Հաստատել Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող հուշարձանի, հարակից պուրակի վերանորոգման և նոր հուշարձանի կառուցման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների հրավերը` համաձայն հավելվածի: 3․ Հանրային քննարկումների ընթացքում իրականացվող բաց լսումների անցկացումը հանձնարարել Ջրվեժ համայնքի ղեկավարին հասարակական կարգով կից գործող «Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման» խորհրդակցական մարմնի անդամ Սոնա Հովհաննիսյանին: 4․Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին` համայնքապետարանի ինտերնետային կայքում և համայնքի տեղեկատվական կառավարման համակարգում տեղադրել հանրային քննարկումների հրավերը, ինչպես նաև այն փակցնել համայնքի ղեկավարի նստավայրում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում և այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի բնակիչներին՝ առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երեք հարյուր բնակչի համար: 5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա: 6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(41.50 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|