Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի 2025 թվականի հունվարի 08–ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» թիվ Կ-08012025-07-0045 որոշումը և Սամվել Աշխարաբեկի Մելիքսեթյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 20-ի «Ինքնակամ զբաղեցրած հողամասի, ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման և անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին» թիվ 1210-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«6.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների վճարումից հետո կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր:»:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։