Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացիներ Արտակ Գագիկի Ավագյանի, Ալիսա Լավրենտիի Թանդարյանի և Աշխեն Լավրենտիի Թանդարյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Արտակ Գագիկի Ավագյանին, Ալիսա Լավրենտիի Թանդարյանին և Աշխեն Լավրենտիի Թանդարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 7-րդ փողոցի թիվ 3 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 594,4 քառ.մետր մակերեսով թիվ 1 առանձնացվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 7-րդ փողոց, թիվ 3/1, թիվ 2 առանձնացվող հատվածին՝ 594,6 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 7-րդ փողոց, թիվ 3:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Արտակ Գագիկի Ավագյանին, Ալիսա Լավրենտիի Թանդարյանին և Աշխեն Լավրենտիի Թանդարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: