Այսօր: Ուրբաթ, 18 Հուլիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 088-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԸ (ԶՈՎՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ) ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՈՏԱՅՔ-10 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 17–ի թիվ 2/փ-192 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքը (Զովք բնակավայրը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում (Ջրվեժ համայնքի (Զովք բնակավայրի) գոտևորման նախագծի մասով) կատարել փոփոխություն և Ջրվեժ համայնքի Զովք գյուղում գտնվող՝ քաղաքացի Էդուարդ Ռոբերտի Թադևոսյանի սեփականությունը հանդիսացող 07-030-0101-0210 կադաստրային ծածկագրով 0,803675 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողից 0,315152 հա մակերեսով հատվածի նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական՝ արդյունաբերական օբյեկտների հողերի կատեգորիա՝ արտադրական կառուցապատում իրականացնելու նպատակով:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner