Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով այն, որ անհրաժեշտություն է առաջացել համայնքի խոշորացման արդյունքում Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում իրականացնելու համայնքային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման համակարգի շահագործումը, ինչպես նաև կազմակերպելու աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր և Զովք բնակավայրերում նույնպես, համայնքի ավագանին որոշում է. «ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել համայնքային սեփականություն հանդիսացող գույք՝ համաձայն հավելվածի: |