ՀՂեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն, որ խաթարվել է Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրի N 2 ջրհան կայանի խորքային հորի աշխատանքը և հիմք ընդունելով «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության տնօրինության 2022 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԳՀ 1-03/1312 գրությամբ ներկայացված խնդրանքը՝ խորքային հորի կամերալ ուսումնասիրության, հորի լվացման և պոմպի հիմնանորոգման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու մասին, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Ընթացիկ և կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածից և «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը հատկացնել 6 610 000 (վեց միլիոն վեց հարյուր տաս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրի N 2 ջրհան կայանի խորքային հորի աշխատանքի վերականգնման համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |