Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 11-ի թիվ 2՝ հերթական նիստի օրակարգը` 
1)Համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին: 
2)Համայնքի ղեկավարի հաշվետվությունը համայնքի զարգացման հնգամյա ծրագրի՝ 2021 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ: 
3)Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին: 
4)Ջրվեժ համայնքի սեփականություն համարվող հողամասերից 2022 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարման  առաջարկվող հողամասերի ցուցակը հաստատելու մասին: 
5)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 62-Ա և 2022 թվականի հունվարի 12-ի N 5-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին: 
6)Համայնքի  ավագանու  մի շարք  որոշումներում  փոփոխություններ  կատարելու  մասին: 
7)Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: 
8)Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Ջրվեժ համայնքի ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու մասին: 
9)Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման մասին: 
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  |