Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի 2024 թվականի դեկտեմբերի 19–ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» թիվ Կ–19122024-07-0207 որոշումը և հաշվի առնելով քաղաքացի Վարդան Վարուժան Հովսեփյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 9-ի «Շինության գործառնական նշանակությունը փոխելու մասին» թիվ 1187-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1)որոշման նախաբանի 1-ին պարբերությունում «անասնաշենք, թիվ 7՝ 30,96 քառ.մետր մակերեսով ծածկի» բառերը փոխարինել «անասնաշենքի» բառով:
2)որոշման 1-ին կետում հանել «, թիվ 7՝ 30,96 քառ.մետր մակերեսով ծածկի» բառերը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վարդան Վարուժան Հովսեփյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: