Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Տատյանա Իվանովնա Առաքելյանի (ծնված՝ 1953 թվականի մարտի 11-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի թիվ 6 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30012014-07-0014 վկայականը, տրված 2014 թվականի հունվարի 30-ին, «ԷՅ ԷՄ ԹԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 26-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024BPG6MP, մուտքագրված 2024 թվականի դեկտեմբերի 27-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԷՅ ԷՄ ԹԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Տատյանա Իվանովնա Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի թիվ 6 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2002 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 66,4 քառ.մետր, թիվ 2, 3 օժանդակ շինությունները՝ ընդհանուր 12,7 քառ․մետր, թիվ 4, 6, 8, 9, 12 հարթակները՝ ընդհանուր 17,4 քառ.մետր, թիվ 5, 7, 10, 11, 13 պարիսպները՝ ընդհանուր 10,4 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև առկա է ինքնակամ բացված թվով 1 դուռ և 2 պատուհան։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ և 18-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Տատյանա Իվանովնա Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի թիվ 6 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների, ինքնակամ բացված թվով 1 դռան և 2 պատուհանների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Տատյանա Իվանովնա Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի թիվ 6 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Էկոլոգ այգեգործական զանգված, թիվ 6:
2.Տատյանա Իվանովնա Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Էկոլոգ այգեգործական զանգվածի թիվ 6 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2002 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 66,4 քառ.մետր, թիվ 2, 3 օժանդակ շինությունները՝ ընդհանուր 12,7 քառ․մետր, թիվ 4, 6, 8, 9, 12 հարթակները՝ ընդհանուր 17,4 քառ.մետր, թիվ 5, 7, 10, 11, 13 պարիսպները՝ ընդհանուր 10,4 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև ինքնակամ բացված թվով 1 դուռը և 2 պատուհանները, համարել օրինական:
3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 255 333 (երկու հարյուր հիսունհինգ հազար երեք հարյուր երեսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Տատյանա Իվանովնա Առաքելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: