Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Արթուր Ռուբենի Կարապետյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 45-րդ փողոցի թիվ 13/3 հասցեի հողամասում 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 189 շինարարության թույլտվությամբ տրված կիսանկուղային հարկով երկհարկանի բնակելի տան կառուցման և պարսպապատման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2025 թվականի նոյեմբերի 2-ը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Ռուբենի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: