Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Նելլի Մանուկի Շիգանյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Նելլի Մանուկի Շիգանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 44-րդ փողոցի թիվ 88 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 750,2 քառ.մետր մակերեսով թիվ 1 առանձնացվող մասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 44-րդ փողոց, թիվ 88, թիվ 2 մնացող մասին՝ 749,8 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 44-րդ փողոց, թիվ 88/1:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Նելլի Մանուկի Շիգանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: