Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին» N 39-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման 1-ին կետում «350 000 (երեք հարյուր հիսուն հազար)» բառերը փոխարինել «400 000 (չորս հարյուր հազար)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունիսի 1-ից:
|