Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8, 16 և 118-րդ հոդվածի 6-րդ մասերի պահանջները, հաշվի առնելով այն, որ հողամասը ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի Զովք գյուղի բնակիչ Արթուր Ալբերտի Գևորգյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ ուղղակի վաճառքի ձևով, հողամասի կադաստրային արժեքով օտարելու Ջրվեժ համայնքի Զովք գյուղի բնակիչ Արթուր Ալբերտի Գևորգյանի կողմից փաստացի օգտագործվող 580,3 քառ.մետր մակերեսով համայնքային սեփականութայն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողակտորը՝ սեփականության իրավունքով նրան պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղում գտնվող 154,3 քառ.մետր մակերեսով պահեստի սպասարկման համար: |