Ջրվեժի համայնքապետարան է դիմել Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 17 հասցեի բնակիչ Մեսրոպ Իվանի Մնացականյանը՝ Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 17/2 հասցեում գտնվող, իր ընտանիքի կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)` 63,26 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 96,27 քառ.մետր), պարիսպը՝ 1,74 քառ.մետր մակերեսով և այդ բնակելի տան սպասարկման 243,5 քառ.մետր մակերեսով 07-042-0027-0031 կադաստրային համարի բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը իրեն օտարելու խնդրանքով:
Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավարի առաջարկը և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 17 հասցեի բնակիչ Մեսրոպ Իվանի Մնացականյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին` ուղղակի վաճառքի ձևով օտարելու Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 17/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)՝ 63,26 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 96,27 քառ.մետր), պարիսպը՝ 1,74 քառ.մետր մակերեսով և այդ բնակելի տան սպասարկման 243,5 քառ.մետր մակերեսով 07-042-0027-0031 կադաստրային համարի բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը՝ նախապատվություն տալով Մեսրոպ Իվանի Մնացականյանին, ընդ որում՝ մինչև 2001 թվականը զբաղեցրած 84,58 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան կառուցված 84,58 քառ.մետր արտաքին մակերեսով բնակելի տունը տրամադրել անհատույց, իսկ 2001 թվականից հետո զբաղեցրած 158,92 քառ.մետր մակերեսով հողամասը 1 086 107 (մեկ միլիոն ութսունվեց հազար մեկ հարյուր յոթ) Հայաստանի Հանրապետության դրամով և վրան կառուցված 11,69 քառ.մետր մակերեսով բնակելի տունը և պարիսպը՝ 89 283 (ութսունինը հազար երկու հարյուր ութսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 23122019-07-0104, տրված 2019 թվականի դեկտեմբերի 23-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 2-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
2.Պարտավորեցնել Մեսրոպ Իվանի Մնացականյանին՝ մուծելու նաև անհատույց տրամադրված 84,58 քառ.մետր մակերեսով հողամասի՝ օտարման պահին գործող կադաստրային արժեքը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |