Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 403-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2025 թվականի N 403-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Սերժիկ Արամի Հայիրյանի (ծնված՝ 1950 թվականի սեպտեմբերի 1-ին), Նելլա Վլադիմիրի Հայիրյանի (ծնված՝ 1951 թվականի ապրիլի 12-ին), Ելենա Սերժիկի Հայիրյանի (ծնված՝ 1973 թվականի հոկտեմբերի 21-ին), Արմեն Սերժիկի Հայիրյանի (ծնված՝ 1975 թվականի հոկտեմբերի 4-ին) և Լուսինե Սերժիկի Հայիրյանի (ծնված՝ 1990 թվականի մարտի 7-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 24 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման  հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2505887 վկայական, տրված 2008 թվականի հունիսի 25-ին, անհատ ձեռնարկատեր Արփինե Մադոյի Սուքիասյանի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 4-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024FTTN5K, մուտքագրված 2024 թվականի դեկտեմբերի 6-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Արփինե Մադոյի Սուքիասյանի կողմից  կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Սերժիկ Արամի Հայիրյանին, Նելլա Վլադիմիրի Հայիրյանին, Ելենա, Արմեն և Լուսինե Սերժիկի Հայիրյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 24 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցվել են թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 92,7  քառ․մետր, թիվ 2 ծածկը՝ 8,5 քառ․մետր, թիվ 4, 5 աստիճանավանդակները՝ ընդհանուր 4,8 քառ.մետր, թիվ 6 պարիսպը՝ 1,3 քառ.մետր, թիվ 8, 9, 10 հենապատերը՝ 5,2 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև առկա է ինքնակամ բացված երկու դուռ և տասը պատուհան։ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին, 10-րդ, 11-րդ, 13-րդ և 18-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Սերժիկ Արամի Հայիրյանին, Նելլա Վլադիմիրի Հայիրյանին, Ելենա, Արմեն և Լուսինե Սերժիկի Հայիրյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 24 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունների, ինքնակամ բացված երկու դռների և տասը պատուհանների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Սերժիկ Արամի Հայիրյանին, Նելլա Վլադիմիրի Հայիրյանին, Ելենա, Արմեն և Լուսինե Սերժիկի Հայիրյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 24 հասցեի  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 92,7  քառ․մետր, թիվ 2 ծածկը՝ 8,5 քառ․մետր, թիվ 4, 5 աստիճանավանդակները՝ ընդհանուր 4,8 քառ.մետր, թիվ 6 պարիսպը՝ 1,3 քառ.մետր, թիվ 8, 9, 10 հենապատերը՝ 5,2 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև ինքնակամ բացված երկու դուռը և տասը պատուհանները, համարել օրինական: 

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 371 681 (երեք հարյուր յոթանասունմեկ հազար վեց հարյուր ութսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սերժիկ Արամի Հայիրյանին, Նելլա Վլադիմիրի Հայիրյանին, Ելենա, Արմեն և Լուսինե Սերժիկի Հայիրյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 15

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner