Այսօր: Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1220-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553, 010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 սեպտեմբերի 2025 թվականի N 1220-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԼՍՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 21 հասցեում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր Վարդան Նաղաշյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերի վերանայումը, որի արդյունքում պարզվեց հետևյալը.

Ջրվեժի համայնքապետարանի աշխատակիցների կողմից կատարված շրջայցի ընթացքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Վարդան Նաղաշյանի կողմից Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 21 հասցեում առանց համայնքի ղեկավարի թույլտվության գործունեություն է իրականացվել: 

Նշված փաստի առթիվ Ջրվեժի համայնքապետարանի աշխատակիցների կողմից 2025 թվականի օգոստոսի 22-ին կազմվել է վարչական իրավախատում կատարելու մասին թիվ 35 արձանագրությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի հիմքով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ առանց համայնքի ղեկավարի թույլտվության գործունեություն իրականացնելու փաստի առթիվ, մասնավորապես՝ 2025 թվականի օգոստոսի 20-ին և օգոստոսի 21-ին առանց համայնքի ղեկավարի թույլտվության իրականացվել է ծխախոտի վաճառք:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովման նպատակով վարչական մարմինը 2025 թվականի սեպտեմբերի 02-ին հրավիրել է վարչական վարույթի լսումներ, որի վերաբերյալ ծանուցումը փոստային առաքման միջոցով ուղարկվել է ենթադրյալ իրավախախտում կատարած անձին (հիմք՝  թիվ LO0129245242AM փոստային ծանուցագիրը):

Հրավիրված վարչական վարույթի լսումը հետաձգվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջրվեժի համայնքապետարանը մինչ վարչական վարույթի լսման օրը չի ստացել հետադարձ փոստային ծանուցագիրը: 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-39-րդ, 47-րդ, 53-րդ և 58-60-րդ հոդվածներով, ինչպես նաև կողմին իր իրավունքները պատշաճ իրացնելու հնարավորություն ընձեռելու նպատակով որոշում եմ՝

1.Անհատ ձեռնարկատեր Վարդան Նաղաշյանի վերաբերյալ 2025 թվականի սեպտեմբերի 02-ին հարուցված վարչական վարույթի լսման օրը հետաձգել: 

2.Վարչական վարույթի լսման օր նշանակել  2025 թվականի սեպտեմբերի 12-ը:

3. Անհատ ձեռնարկատեր Վարդան Նաղաշյանին տրամադրել վարչական վարույթի նյութերը:

4. Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել անհատ ձեռնարկատեր Վարդան Նաղաշյանին:

5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Վարդանյանը:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Վարդան Նաղաշյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 11

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner