Այսօր: Ուրբաթ, 18 Հուլիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 078-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2025 թվականի հունիսի 16-ի թիվ 01/03/05659-2025 և հունիսի 20-ի թիվ 01/03/05915-2025 գրությունները, ինչպես նաև «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության 2025 թվականի հունիսի 10-ի թիվ ՄՇ/19405 գրությամբ ներկայացված խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է․

1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2025 թվականի տեսակներն ու դրույքաչափերը, դրանց գծով արտոնությունները սահմանելու մասին» թիվ 150-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 20-րդ կետով սահմանված համայնքի տարածքում ինժեներաերկրաբանական ենթակառուցվածքների (վերգետնյա և (կամ) ստորգետնյա) ստեղծման (մոնտաժման, վերանորոգման, վերակառուցման և այլն) նպատակով շինարարության թույլտվության համար տեղական վճարի վճարումից ազատել «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը։ 

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner