Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 079-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2024 թվականի N 079-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ԶԱՐՄԱՆ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով Մանկական զարգացման հիմադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի 2024 թվականի հունիսի 27-ի թիվ Ե-80/24 գրությունը՝ Ջրվեժ համայնքում ըստ գնահատված սոցիալական կարիքների՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների մասնագիտական և ցերեկային խնամքի ծառայությունների մատուցման համար «ԶարՄան» զարգացման կենտրոնի գործարկման ծրագրի վերաբերյալ, ինչպես նաև կարևորելով սոցիալական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, համայնքի ավագանին որոշում է․

 

1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում Մանկական զարգացման հիմնադրամի կողմից «ԶարՄան» զարգացման կենտրոնի գործարկման ծրագրին, որի իրականացման համար սահմանել ժամկետ՝ հինգ տարի։

2․Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Կրթություն» ծրագրի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածից և Մանկական զարգացման հիմնադրամին հատկացնել 1 850 000 (մեկ միլիոն ութ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Մանկական զարգացման հիմնադրամի կողմից «ԶարՄան» զարգացման կենտրոնի 2024 թվականի համար ընթացիկ պահպանման ծախսերի իրականացման նպատակով:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Կողմ -12

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ

ՀԱՍՈՅԱՆ ՔՅԱԼՈ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner