Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի առաջարկը՝ Կարինե Բարսեղի Բարսեղյանին դրամական աջակցություն ցուցաբերելու մասին, հաշվի առնելով այն, որ վերջինս ներկայումս բնակվում է ընտանիքի մեկ անձով, հանդիսանում է 2-րդ կարգի հաշմանդամության թոշակառու, վերջերս ենթարկվել է ավտովթարի, ստացել ոտքի կոտրվածք, տարել վիրահատություն և կարիք ունի երկարատև բուժման, համայնքի ավագանին որոշում է.
1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի թիվ 64/1 տան բնակիչ Կարինե Բարսեղի Բարսեղյանին ցուցաբերել ֆինանսական աջակցություն՝ 100 000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով՝ ծախսն իրականացնելով համայնքի բյուջեի «Սոցիալական օգնություն ընտանիքներին» ծրագրից:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։