Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Սեդա Կարապետի Բաղդասարյանին և Գևորգ Գարեգինի Գասպարյանին ընդհանուր բաժմակօմ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ թաղամասի թիվ 3/55 հասցեի հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ բնակելի տան և պարիսպի կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով՝ ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի պահանջները։
3.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:
4.Շինարարության թույլտվություն կտրամադրվի աշխատանքային նախագծում ինժեներական ենթակառուցվածքներին միանալու տեխնիկական պայմանների առկայության դեպքում:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սեդա Կարապետի Բաղդասարյանին և Գևորգ Գարեգինի Գասպարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: