Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 29-ի թիվ N 1/փ -84 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Ջրվեժ համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի փոփոխությունը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.
1)«ԳԻՐՔ 1, ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ, ՄԱՍ III. ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» բաժնի «18. ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ ԸՍՏ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ /ՕԺԱՆԴԱԿ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ/» կետի «18.1. Նախագծով սահմանված գործառնական գոտիներ, դրանցում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) ձևեր և կառուցապատման չափորոշիչներ» ենթակետի «1) Անահատական բնակելի կառուցապատման գոտու»՝
ա.«Թույլատրելի օգտագործման ձևեր՝» պարբերությունում «վնասարար արտանետումների հետ» բառերից հետո լրացնել «, իսկ 07-057-0314- և 07-057-0315- կադաստրային ծածկագրերով թաղամասերում՝ գլխավոր հատակագծով նախատեսված բնակավայրի բնակելի կառուցապատման հատվածում վերը նշվածից բացի նաև բազմաբնակարան բնակելի տներ» բառերով,
բ.«Կառուցապատման չափորոշիչներ՝» պարբերությունում «-Շենքերի և շինությունների հարկայնությունը և բարձրությունը բոլոր հիմնական կառույցների համար մինչև երեք հարկ, բարձրությունը հողի մակերևույթից մինչև հարթ տանիքի վերևը` ոչ ավելին քան 12.6 մ, մինչև լանջավոր տանիքի պիպը` ոչ ավելին քան 14.2 մ, բոլոր օժանդակ շինությունների համար` մինչև հարթ տանիքի վերևը` ոչ ավելին քան 4.0 մ, մինչև թեք տանիքի պիպը` ոչ ավելին քան 5.4 մ» բառերից հետո լրացնել «, իսկ 07-057-0314- և 07-057-0315- կադաստրային ծածկագրերով թաղամասերում՝ գլխավոր հատակագծով նախատեսված բնակավայրի բնակելի կառուցապատման հատվածում վերը նշվածից բացի նաև շենքերի և շինությունների, բազմաբնակարանների հարկայնությունը և բարձրությունը բոլոր հիմնական կառույցների համար մինչև հինգ հարկ (ներառյալ 5-րդ հարկը), բարձրությունը հողի մակերևույթից մինչև հարթ տանիքի վերևը` ոչ ավելի, քան 21.0 մ, մինչև լանջավոր տանիքի պիպը` ոչ ավելի, քան 22.6 մ:»: բառերով: |