Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Արտյոմ Էդուարդի Պարունակյանին շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Էկոլոգ այգեգործական ընկերության թիվ 42 հասցեի հողամասում 2022 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 315 շինարարության թույլտվությամբ տրված օժանդակ շինության և քարե պարիսպի կառուցման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծի և թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2024 թվականի նոյեմբերի 27-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտյոմ Էդուարդի Պարունակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: