Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ հաստատված կարգի 50-53րդ և 62-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Գոհար Աշոտի Գրիգորյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Գոհար Աշոտի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայք մարզ գ․ Ջրվեժ թիվ 2-6/20 հասցեի՝ 07-057-0347-0022 կադաստրային համարի 1400,0 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2808570 վկայական, տրված 2011 թվականի դեկտեմբերի 28-ին) և Կոտայք մարզ գ․ Ջրվեժ, 2-րդ դաշտ թիվ 6/3 հասցեի՝ 07-057-0347-0003 կադաստրային համարի 1750,0 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2808569 վկայական, տրված 2011 թվականի դեկտեմբերի 28-ին) հողակտորները միավորել և միավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 2-րդ թաղամաս, թիվ 6/3:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Գոհար Աշոտի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: