Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Անահիտ Վլադիմիրի Հակոբյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Անահիտ Վլադիմիրի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, 17-րդ նրբանցք, թիվ 2/3 հասցեի՝ 20,0 քառ.մետր և մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, թիվ 75 հասցեի՝ 1775,6 քառ.մետր մակերեսներով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորները միավորել և միավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, թիվ 75։
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Անահիտ Վլադիմիրի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: