Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Ալվարդ Իշխանի Ալեքսանյանի, Սարգիս Հենրիկի Դանիելյանի, Ռոզա Հենրիկի Դանիելյանի, Գևորգ Հենրիկի Դանիելյանի Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07–057–0335–0165 կադաստրային համարի 0,06 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրելու բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատում իրականացնելու համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05062025-07-0127, տրված 2025 թվականի հունիսի 5-ին):
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի թիվ 100-Ն որոշումը, որոշում եմ.
1.Ալվարդ Իշխանի Ալեքսանյանին, Սարգիս Հենրիկի Դանիելյանին, Ռոզա Հենրիկի Դանիելյանին, Գևորգ Հենրիկի Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07–057–0335–0165 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը`0,06 հա մակերեսով, փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական կառուցապատման համար:
2.Ալվարդ Իշխանի Ալեքսանյանին, Սարգիս Հենրիկի Դանիելյանին, Ռոզա Հենրիկի Դանիելյանին, Գևորգ Հենրիկի Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07–057–0335–0165 կադաստրային համարի 0,06 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 3-րդ թաղամաս, թիվ 4:
3.Առաջարկել Ալվարդ Իշխանի Ալեքսանյանին, Սարգիս Հենրիկի Դանիելյանին, Ռոզա Հենրիկի Դանիելյանին, Գևորգ Հենրիկի Դանիելյանին՝ Ջրվեժ համայնքի բյուջեի 900105228176 հաշվին վճարելու հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 6 284 880 (վեց միլիոն երկու հարյուր ութսունչորս հազար ութ հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
4.Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով՝ ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի պահանջները:
5.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:
6.Աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանին`սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
7.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:
8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ալվարդ Իշխանի Ալեքսանյանին, Սարգիս Հենրիկի Դանիելյանին, Ռոզա Հենրիկի Դանիելյանին, Գևորգ Հենրիկի Դանիելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: