Այսօր: Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 նոյեմբերի 2025 թ.

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի N 40-Ն որոշումը, որոշում եմ

1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակների և դրույքաչափերի, 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնությունների սահմանման նախագծերի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկում:

2․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակների և  դրույքաչափերի, 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնությունների սահմանման  նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկման հրավերը` համաձայն հավելվածի:

3․ Հանրային քննարկման ընթացքում իրականացվող բաց լսումների անցկացումը հանձնարարել Ջրվեժ համայնքի ղեկավարին կից «Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման» խորհրդակցական մարմնի անդամ Սոնա Հովհաննիսյանին։ 

4․ Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին` համայնքապետարանի համացանցային կայքում և համայնքի տեղեկատվական կառավարման համակարգում տեղադրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակների և դրույքաչափերի, 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնությունների սահմանման նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկման հրավերը, ինչպես նաև այն փակցնել համայնքի ղեկավարի, վարչական ղեկավարների նստավայրերում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղերում և այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի բնակիչներին՝ առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երեք հարյուր բնակչի համար:

5․Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սոնա Հովհաննիսյան  
Կից փաստաթղթեր՝
(42.50 Կբ) Հավելված
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner