Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, հիմք ընդունելով Տարոն Մհերի Անդրեասյանի, Լիլիթ Ռոբերտի Բաղդոյանի, Ինեսա Արմենի Օհանջանյանի դիմումը, համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 8-ի «Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին» N 155-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման նախաբանում «սեփականատեր Տարոն Մհերի Անդրեասյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27062022-07-0078 վկայական, տրված՝ 2022 թվականի հունիսի 27-ին)» բառերը փոխարինել «սեփականատերեր Տարոն Մհերի Անդրեասյանի, Լիլիթ Ռոբերտի Բաղդոյանի, Ինեսա Արմենի Օհանջանյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23022023-07-0241 վկայական, տրված՝ 2023 թվականիփետրվարի 23-ին)» բառերով և «փաստացի տիրապետող և օգտագործող Տարոն Մհերի Անդրեասյանին» բառերը փոխարինել «փաստացի տիրապետող և օգտագործող Տարոն Մհերի Անդրեասյանին, Լիլիթ Ռոբերտի Բաղդոյանին, Ինեսա Արմենի Օհանջանյանին,» բառերով,
2)որոշման երրորդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոցի թիվ 24/3 հասցեում գտնվող 33,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Տարոն Մհերի Անդրեասյանին, Լիլիթ Ռոբերտի Բաղդոյանին, Ինեսա Արմենի Օհանջանյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոցի թիվ 24/1 հասցեի 501,1 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, իրենց կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոցի թիվ 24/3 հասցեում գտնվող 33,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 346 956 (երեք հարյուր քառասունվեց հազար ինը հարյուր հիսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Տարոն Մհերի Անդրեասյանին, Լիլիթ Ռոբերտի Բաղդոյանին, Ինեսա Արմենի Օհանջանյանին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։