Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահնաջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 29-ի թիվ 1/փ-161 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Հավանության տալ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ քաղաքացիներ Սիմակ Թաթուլի Նուրիջանյանի, Լիդա Ժորայի Խաչատրյանի, Էդգար Սիմակի Նուրիջանյանի, Թաթուլ Սիմակի Նուրիջանյանի սեփականությունը հանդիսացող 07-042-0350-0007 կադաստրային համարի 5300,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողից 501,442 քառ․մետր մակերեսով հատվածի նպատակային նշանակությունը բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա փոխադրելուն:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: