Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Ջրվեժ համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 34-Ն որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|