Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Աստղիկ Մարատի Հովհաննիսյանին և Հարություն Աղանուրի Մանսուրյանին տալ նկուղային հարկով երկհարկանի բնակելի տան և պարիսպի կառուցման շինարարության թույլտվություն՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի թիվ 9 հասցեի հողամասում։
2.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:
3.Պարտավորեցնել Աստղիկ Մարատի Հովհաննիսյանին և Հարություն Աղանուրի Մանսուրյանին շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Աստղիկ Մարատի Հովհաննիսյանին և Հարություն Աղանուրի Մանսուրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: