Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 սեպտեմբերի 2024 թ.

ԱՐԹՈՒՐ ՌԱԶՄԻԿԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի թիվ 78 տան բնակիչ Արթուր Ռազմիկի Պողոսյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ ընտանիքը ներկայումս բաղկացած է հինգ անձից, կինը՝ Մելինե Մանասերի Ելինյանը ունի առողջական խնդիրներ, պետք է վիրահատվի, նրանց խնամքի տակ են 3 անչափահաս երեխաները՝ Արմեն, Սարգիս և Տիգրան Արթուրի Պողոսյանները, ծնված՝ 2008, 2010 և 2018 թվականներին և ընտանիքի սոցիալական վիճակից ելնելով դիմել է համայնքապետարան՝ ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.

1. Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և  համակարգման բաժնի պետ՝ Սոնա Հովհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից  Արթուր Ռազմիկի Պողոսյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արթուր Ռազմիկի Պողոսյանի ընտանիքին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Օգիտա Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner