|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 սեպտեմբերի 2011 թվականի N 30 |
ՋՐՎԵԺԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, 41-րդ հոդվածի երրորդ մասի 5-րդ կետով և հաշվի առնելով Ջրվեժի միջնակարգ դպրոցի մանկավարժական խորհրդի 2011 թվականի օգոստոսի 22-ի նիստի որոշումը, Համայնքի ավագանին որոշում է. 2010-2011 թվականների ուսումնական տարում Ջրվեժի միջնակարգ դպրոցում լավագույն աշակերտներ ճանաչել VIIա դասարանի աշակերտներ Անի Արմենի Մալխասյանին և Կոլյա Արամի Գևորգյանին, V դասարանի աշակերտ Դավիթ Վահանի Գևորգյանին, IVբ դասարանի աշակերտ Վարդուհի Անդրանիկի Պապանյանին, IIբ դասարանի աշակերտ Արտաշես Հրաչյայի Գյոլեցյանին, Iգ դասարանի աշակերտ Սամվել Արտուշի Ղազախյանին, խրախուսել' յուրաքանչյուրին պարգևատրելով 40 000-ական (քառասուն հազարական) դրամ գումարի չափով: |
Կողմ -10 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ ԳԵՒՈՐԳՅԱՆ ԺՈՐԱ ԵՓՐԻԿՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՊԱՊԱՆՅԱՆ ՄԱՐՏԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՔԵՅԱՆ ՍԵՅՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|