Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 11-ի N 15-Ա որոշումը և հաշվի առնելով Գարեգին Հովսեփի Մանասյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Գարեգին Հովսեփի Մանասյանին սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Այգեգործական տարածք, թիվ 36 հասցեի՝ 07-042-0216-0007 կադաստրային համարի 700,0 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19092023-07-0034) և մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Այգեգործական զանգված թիվ 37 հասցեի՝ 07-042-0216-0006 կադաստրային համարի 510,0 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10052024-07-0015) հողակտորները միավորել և միավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 216-րդ թաղամաս, թիվ 6:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Գարեգին Հովսեփի Մանասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: