Այսօր: Երկուշաբթի, 27 Հունվարի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 հունվարի 2025 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Համեստ Հայկարամի Սիմոնյանի (ծնված՝ 1959 թվականի հունվարի 13-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել ճանաչել սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0066-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի` Համեստ Հայկարամի Սիմոնյանի կողմից փաստացի օգտագործվող 2924,0 քառ.մետր մակերեսով հողակտորի նկատմամբ և օրինականացնելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0066-0003 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր, վավերացված՝ 2023 թվականի հունիսի 19-ին, «ՍԿԶԲՆԱԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 10-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024YHLX6C, մուտքագրված 2024 թվականի հոկտեմբերի 16-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ՍԿԶԲՆԱԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Համեստ Հայկարամի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0066-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի օգտագործվող մակերեսը կազմում է 2924,0 քառ.մետր` փաստաթղթերում ամրագրված 2500,0 քառ.մետրի փոխարեն և նշված հողակտորում 1974-1998 թվականներին ինքնակամ կառուցվել են թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 7,07 քառ․մետր, թիվ 3 աստիճանավանդակը՝ 2,89 քառ.մետր,  թիվ 5 անասնաշենքը՝ 44,93 քառ.մետր, թիվ 6 ծածկոցը՝ 31,66 քառ.մետր արտաքին մակերեսներով, 2020 թվականին ինքնակամ կառուցվել են թիվ 2 բնակելի տունը՝ ընդհանուր 111,95 քառ.մետր, թիվ 8 պարիսպը՝ 1,6 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև առկա են ինքնակամ բացված երեք պատուհան, երկու դուռ և երեք բացվածք:

Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 18-րդ և 22.1-րդ կետերի պահանջներով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Համեստ Հայկարամի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0066-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների, ինքնակամ բացված երեք պատուհանների, երկու դռների և երեք բացվածքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Ճանաչել Համեստ Հայկարամի Սիմոնյանի սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքների Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0066-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի` փաստացի օգտագործվող 2924,0 քառ.մետր մակերեսով հողակտորի նկատմամբ, որն իր կողմից փաստացի օգտագործվել է նաև մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։

2.Համեստ Հայկարամի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0066-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Երիտասարդության փողոց, թիվ 44: 

3.Համեստ Հայկարամի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Երիտասարդության փողոցի թիվ 44 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1974-1998 թվականներին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 7,07 քառ․մետր, թիվ 3 աստիճանավանդակը՝ 2,89 քառ.մետր,  թիվ 5 անասնաշենքը՝ 44,93 քառ.մետր, թիվ 6 ծածկոցը՝ 31,66 քառ.մետր արտաքին մակերեսներով, 2020 թվականին ինքնակամ կառուցված թիվ 2 բնակելի տունը՝ ընդհանուր 111,95 քառ.մետր, թիվ 8 պարիսպը՝ 1,6 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև ինքնակամ բացված թվով երեք պատուհանները, երկու դռները և երեք բացվածքները, համարել օրինական: 

4.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 280 029  (երկու հարյուր ութսուն հազար քսանինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

5.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Համեստ Հայկարամի Սիմոնյանի որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner