Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 12-րդ կետի պահանջով, որոշում եմ․
1․Թույլատրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Գալոյանին տեղադրել արտաքին գովազդ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 5-րդ թաղամաս, թիվ 2-1/1 հասցեում՝ 0.8 քառակուսի մետր մակերեսով:
2․Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունները հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում տնտեսվարող սուբյեկտին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։