Ղեկավարվելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 10-րդ և 13-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում աղբահանության իրականացման կարգը, համաձայն N 1 հավելվածի:
2.Հաստատել Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի սանիտարական մաքրման սխեման, համաձայն N 2 հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 20-ի «Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում աղբահանության իրականացման կարգը և սանիտարական մաքրման սխեման հաստատելու մասին» N 70-Ն որոշումը:
|