Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Աշոտ Մավրիկի Հարությունյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Աշոտ Մավրիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 8-րդ փողոցի թիվ 8 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 500,0 քառ.մետր մակերեսով թիվ 1 առանձնացվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 8-րդ փողոց, թիվ 8, թիվ 2 առանձնացվող հատվածին՝ 750,0 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 8-րդ փողոց, թիվ 8/1:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Աշոտ Մավրիկի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: