Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշման պահանջներով, համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել անշարժ գույքի հարկի արտոնություն սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքում հաշվառված հասարակական և (կամ) արտադրական նշանակության անշարժ գույք չհանդիսացող գույքի մասով
2. Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի հարկի արտոնությունները տարածվում են արցախյան պատերազմների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ՝
1)զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքների վրա,
2)1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների վրա:
3․Հասարակական և (կամ) արտադրական նշանակության անշարժ գույք չհանդիսացող մեկից ավելի գույքի առկայության դեպքում սույն որոշումը տարածվում է այդ գույքերից մեկի նկատմամբ՝ ըստ արտոնություն ստացած անձի ընտանիքի ցանկության:
4.Համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին» N 60-Ա որոշումը համարվում է ուժը կորցրած:
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |