Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 31-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 17,3 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 16,8 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձի՝ Անահիտ Խաչատուրի Պետրոսյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 17,3 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 16,8 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 17,3 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 16,8 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Անահիտ Խաչատուրի Պետրոսյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 17,3 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 16,8 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձ, գնման նախապատվության իրավունքով օտարել Անահիտ Խաչատուրի Պետրոսյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 279 856 (երկու հարյուր յոթանասունինը հազար ութ հարյուր հիսունվեց), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 53 861 (հիսուներեք հազար ութ հարյուր վաթսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ: