Խորհրդակցությունը վերաբերում էր Ջրվեժ համայնքում ոռոգման և ջրամատակարարման համակարգերին։
Քննարկվեցին հետևյալ հիմնական հարցերը․ 1․ Համայնքային սեփականություն հանդիսացող ոռոգման համակարգերի գույքագրում, 2․ Ձորաղբյուր բնակավայրում ջրի որակի ապահովում, 3․ Զովք և Ձորաղբյուր բնակավայրերում ջրամատակարարման համակարգի խնդիրների կարգավորմանն ուղղված քայլերի պլանավորում։
Տրվեցին հանձնարարականներ ներկաներին և աշխատանքների համակարգման համար պատասխանատու անձ նշանակվեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Վարդանյանը։ |