|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 հուլիսի 2025 թվականի N 078-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2025 թվականի հունիսի 16-ի թիվ 01/03/05659-2025 և հունիսի 20-ի թիվ 01/03/05915-2025 գրությունները, ինչպես նաև «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության 2025 թվականի հունիսի 10-ի թիվ ՄՇ/19405 գրությամբ ներկայացված խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է․ 1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2025 թվականի տեսակներն ու դրույքաչափերը, դրանց գծով արտոնությունները սահմանելու մասին» թիվ 150-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 20-րդ կետով սահմանված համայնքի տարածքում ինժեներաերկրաբանական ենթակառուցվածքների (վերգետնյա և (կամ) ստորգետնյա) ստեղծման (մոնտաժման, վերանորոգման, վերակառուցման և այլն) նպատակով շինարարության թույլտվության համար տեղական վճարի վճարումից ազատել «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |
Կողմ -11 ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ ԲԼԵՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|