Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8, 16 և 118-րդ հոդվածի 6-րդ մասերի պահանջները, հաշվի առնելով այն, որ հողամասը ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Հրաչիկ Մանուկի Գալստյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ ուղղակի վաճառքի ձևով, հողամասի կադաստրային արժեքով օտարելու քաղաքացի Հրաչիկ Մանուկի Գալստյանի կողմից փաստացի օգտագործվող 5914,3 քառ.մետր մակերեսով համայնքային սեփականության արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողակտորը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 9-րդ փողոցի թիվ 5 հասցեում գտնվող 403,0 քառ.մետր մակերեսով գութանի կովանոցի(անասնաշենքի) սպասարկման համար: |