Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 6-ի N 1/փ-72 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Հավանություն տալ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 07-042-0365-0156 կադաստրային ծածկագրով 300,03 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրի հողերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: