Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի պահանջներով, որոշում եմ՝
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Սուրեն Սամսոնյանին՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի 1-ին փակուղի թիվ 5/1 հասցեում 2025 թվականին զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացմամբ, հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ժամը 24։00-ից հետո հանրային սննդի կազմակերպմամբ:
2․Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունները հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Սուրեն Սամսոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։