Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Նունե Վլադիմիրի Տոպալյանի Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07–057–0333–0157 կադաստրային համարի 0,0975 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրելու բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատում իրականացնելու համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26072023-07-0157, տրված 2023 թվականի հուլիսի 26-ին):
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշումը, որոշում եմ.
1.Նունե Վլադիմիրի Տոպալյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07–057–0333–0157 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը` 0,0975 հա մակերեսով, փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատման համար:
2․Նունե Վլադիմիրի Տոպալյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07–057–0333–0157 կադաստրային համարի 0,0975 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 2-րդ թաղամաս, թիվ 3/60:
3.Առաջարկել Նունե Վլադիմիրի Տոպալյանին՝ Ջրվեժ համայնքի բյուջեի 900105228176 հաշվին վճարելու հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 10 212 930 (տաս միլիոն երկու հարյուր տասներկու հազար ինը հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
4.Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով՝ ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցաատում» շինարարական նորմերի պահանջները:
5.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանի վրա:
7. Աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանին՝ սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
8.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:
9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Նունե Վլադիմիրի Տոպալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: