Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետով և հաշվի առնելով Հակոբ Ադամյանի լիազոր ներկայացուցիչ Սուսաննա Նալբանդյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2022 թվականի սեպտեմբերի 12-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու մասին» թիվ 1029-Ա և սեպտեմբերի 28-ի «Շինարարության թույլտվություն տալու մասին» թիվ 1079-Ա որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշումների 1-ին կետերում «մեկ հարկանի բնակելի տան» բառերը փոխարինել «կիսանկուղային հարկով մեկ հարկանի բնակելի տան, շվաքարանի» բառերով:
2.Թույլատրել Հակոբ Ադամյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ թաղամասի թիվ 13/3 հասցեի հողամասում հողակտորում 2022 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 261 շինարարության թույլտվությամբ տրված կիսանկուղային հարկով մեկ հարականի բնակելի տան կառուցման և պարսպապատման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծի և թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2024 թվականի նոյեմբերի 26-ը:
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է համայնքի ղեկավարի օգնական Սուսաննա Թադևոսյանը։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Հակոբ Ադամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: